Տնտեսական

11.05.2015 12:04


Հանրային քննարկում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ

Հանրային քննարկում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ

Մայիսի 14-ին՝ ժամը 19:00–ին, Ազատության հրապարակում հանրային քննարկում է տեղի ունենալու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ։

Այս նպատակով Ֆեյսբուքում ստեղծված էջի իրազեկման հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ ՀՀ ազատ քաղաքացիներ, այս տարի ևս ՀԷՑ֊–ը լկտիաբար ուզում է թանկացնել հոսանքի սակագինը, նախնական՝ մոտ 16 դրամով։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։ Թանկացումը կանխելու նպատակով մեր հետագա գործողությունները մշակելու համար հրավիրում ենք հանրային քննարկման մայիսի 14-ին՝ ժամը 19:00–ին, Ազատության հրապարակում։ Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարել այս անօրիանականության դեմ, սիրով սպասում ենք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը