Լրահոս

11.05.2015 22:50


Վիճաբանության ժամանակ մետաղյա խողովակներով հարվածներ են հասցրել

Վիճաբանության ժամանակ մետաղյա խողովակներով հարվածներ են հասցրել

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում 1948 թ. ծնված Ռազմիկ Պ.-ն ու նրա որդիները` 1982 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն և 1990 թ. ծնված Ռադիկ Պ.-ն, վիճաբանության ժամանակ, մետաղյա խողովակներով հարվածներ են հասցրել 1953 թ. ծնված Ազատ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը Ազատ Մ.-ին տրվել դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը