Լրահոս

11.05.2015 11:42


Ստորադասի նկատմամբ բռնություն կիրառած ավագ լեյտենանտը ծեծվել է զինծառայողների կողմից

Ստորադասի նկատմամբ բռնություն կիրառած ավագ լեյտենանտը ծեծվել է զինծառայողների կողմից
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծի ենթարկած ավագ լեյտենանտը ևս արժանացել է նույն «պատժին»՝ ծեծվել է, սակայն մի քանի զինծառայողների կողմից:
Փաստինֆո–ն հայտնում է, որ գործը մուտքագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ և մակագրվել դատավոր Անդրանիկ Մնացականյանին:
Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա Հովհաննես Ղուկասյանը, Արմոնդ Գասպարյանը, Կարեն Շադինյանը, Գուրգեն Շահբազյանը և Հայկ Հակոբյանը, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ խմբով ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտ Վանուշ Թորոսյանին:
Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ զինծառայողներն ավագ լեյտենանտին ծեծել են, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տաբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ:
Մանրամասները՝ Փաստինֆո–ում։

Այս խորագրի վերջին նյութերը