Լրահոս

11.05.2015 11:23


Ոստիկանությունը՝ բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերված դիակի դեպքի վերաբերյալ

Ոստիկանությունը՝ բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերված դիակի դեպքի վերաբերյալ

Մայիսի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորչի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում վիճաբանել է 1965 թ. ծնված Ահարոն Կարապետյանի հետ և բռունցքով հարվածել նրան: Տուժողը կորցնելով հավասարակշռությունը՝ գլխով դիպել է պատին և մահացել:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը