Գերմանիայի ֆիննախը մեղադրել է Հունաստանին անխոհեմ վարքի համար
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ Հունաստանն անխոհեմություն է ցուցաբերում երկրի պետական պարտքի վճարման հարցում։ Այս մասին գրում է «Bloomberg»–ը։
Շոյբլեն նշել է, որ երբեմն կառավարությունները կարող են երկրներին դեֆոլտի հասցնել՝ բոլորովին չցանկանալով դա։
«Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ երկիրն անսպասելիորեն կարող է ունակ չլինել իր պարտքերը վճարել», –ասել է նախարարը «Frankfurter Allgemeine Sonntagszeitung»–ի հետ հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Շոյբլեն ընդգծել է, որ կանի ամեն հնարավորը Հունաստանի՝ եվրագոտուց դուրս չգալու համար։

7or.am