Մայիսի 10-ին, ժամը 18.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս փողոցի 1-ին նրբանցքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մուրացանի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում «ՎԱԶ 2101» մակնիշի 65ՕL625 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլ. սյանը, ինչից հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.59-ին, մարվել` 19.12-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը, մասամբ` էլ.սյունը, և ջերմահարվել է Հ. Ղ.-ին պատկանող տան պատուհանը:
Այրվել է «ՎԱԶ 2101»–ը
Մայիսի 10-ին, ժամը 18.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս փողոցի 1-ին նրբանցքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մուրացանի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում «ՎԱԶ 2101» մակնիշի 65ՕL625 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլ. սյանը, ինչից հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.59-ին, մարվել` 19.12-ին:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը, մասամբ` էլ.սյունը, և ջերմահարվել է Հ. Ղ.-ին պատկանող տան պատուհանը: