Կապան–Քաջարան հատվածում ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Մայիսի 10-ին, ժամը 20.34-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կապան – Քաջարան հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան – Քաջարան հատվածում (7-ից 9-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում, 6-7 ժայռաբեկոր (մոտ 6 խ.մ, 20-400 կգ):
Ժամը 20.56-ին վերականգնվել է ճանապարհի երկկողմանի երթևեկությունը:
Կապան–Քաջարան հատվածում ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի