ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում։ Դրանից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նրանք հայտնել են, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Ուկրաինայում իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է «russian.rt.com»–ը։
Մերկելը նշել է, որ մինսկյան համապարփակ միջոցները իրավիճակի խաղաղ կարգավորման հիմքն են։
«Դեռ չենք կարող ասել, թե դա արդյունավետ կլինի, բայց մենք այլ բան էլ չունենք։ Այդ իսկ պատճառով, մենք պետք է շարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ»,–ասել է Մերկելը։
Վլադիմիր Պուտինն էլ ընդգծել է, որ մինսկյան պայմանավորվածությունների կատարման հարցում վերապահումներ ունեն երկու կողմերն էլ։
«Համաձայն եմ տիկին կանցլերի հետ, և ես էլ եմ այդ մասին ասել, որ ԵԱՀԿ–ի գործիքակազմի օգնությամբ մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը հասնելու ուրիշ այլընտրանք չկա»,–ասել է Պուտինը։
Պուտինն ու Մերկելը բանակցություններ են անցկացրել

7or.am