Լրահոս

10.05.2015 19:46


Կուրացած տղային վաղը կտեղափոխեն Մոսկվա

Կուրացած տղային վաղը կտեղափոխեն Մոսկվա

Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին աղմկահարույց վիճաբանությունից անցել է արդեն յոթ օր: Այդ վիճաբանության արդյունքում տուժած եւ տեսողությունից զրկված 32-ամյա երիտասարդի առողջական վիճակում բժիշկները փոփոխություն չեն արձանագրում: Վաղն արդեն Զաքարյաններն իրենց որդուն կտեղափոխեն Մոսկվա:

«Ինձ համար այս պահի դրությամբ, կրկնում եմ, ամենակարեւորը շարունակում է մնալ որդուս առողջական վիճակը: Դրական ոչ մի փոփոխություն չկա, երկուշաբթի օրը կտանենք Մոսկվա եւ երկուշաբթի օրվանից արդեն այս գործով կսկսի զբաղվել հատուկ փաստաբան»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց տուժած երիտասարդի հայրը՝ Գ. Զաքարյանը:

Հատկանշական է, որ դեպքից 7 օր անց, երբ Տ. Խաչատրյանի գործողություններից ակնհայտ տուժող անձ կա՝ Հարութ Զաքարյանը, իրավապահ մարմինների կողմից նա դեռ տուժող չի ճանաչվել: Եվ չնայած այն հանգամանքին, որ Զաքարյանները տարբեր լրատվամիջոցների բացեիբաց հայտարարում են, որ հանցագործությունը կատարել է Ս. Խաչատրյանի որդին, այնուամենայնիվ այս քրեական գործում չկա նաեւ կասկածյալ կամ բերման ենթարկված անձ:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը