Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում հայտնաբերվել է ճանաչված վիրաբույժի դին
Մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ահարոն Կարապետյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս և մեկ այլ անձի հետ «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել,որի ժամանակ էլ Ա. Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գլուխն հարվածելով պատին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը հանրապետությունում ճանաչված վիրաբույժներից էր: Աշխատում էր թիվ 6-րդ հիվանդանոցում՝ որպես գլխավոր վիրաբույժ:
Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում հայտնաբերվել է ճանաչված վիրաբույժի դին
Մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 50-ամյա Ահարոն Կարապետյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս և մեկ այլ անձի հետ «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Ա. Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գլուխն հարվածելով պատին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը հանրապետությունում ճանաչված վիրաբույժներից էր: Աշխատում էր թիվ 6-րդ հիվանդանոցում՝ որպես գլխավոր վիրաբույժ:
Մանրամասները՝ shamshyan.com–ում։