Լրահոս

30.10.2009 16:51

ՀԲ-ը առաջնային նշանակություն է տալիս Հայաստանի մրցակցային իրավիճակի բարելավմանը

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այդ պաշտոնում իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց' ընդունելով Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին:

Ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, Հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանը նշեց. «Հայաստանում մրցակցային իրավիճակը և Հանձնաժողովի իրավասությունները կարիք ունեն բարեփոխումների: Եվ ես կարծում եմ, այդ գործում մենք երկար ճանապարհ ունենք անցնելուե: Ի պատասխան' ՀԲ գրասենյակի ղեկավար Ա. Վարուդակիսը նշեց. ,այսօր կարող ենք դնել մեր համագործակցության հաջորդ փուլի առաջին կետը»:

Ա. Վարուդակիսի խոսքերով. «ՀԲ-ն Հայաստանի հետ աշխատելու ծրագիր ունի, որտեղ գործողությունների ծրագրում առաջնային նշանակություն է տրվում մրցակցային իրավիճակի բարելավմանը: Նպատակ կա խթանել ներդրումային նոր ծրագրեր, ինչը  բիզնեսի զարգացման, մրցակցությունը խթանելու համար շատ կարևոր է, հատկապես' Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման համատեքստում»:

Հանձնաժողովի նախագահի ձևակերպմամբ' Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ մրցակցային իրավիճակի բարելավման ճանապարհին նպատակ ունենք մի քանի կարևորագույն խնդիրներ լուծել. «ուժեղացնել Հանձնաժողովի իրավասությունները, կարողությունները, հստակեցնել դրանք առավելագույնս կիրառելու մեխանիզմները, բարձրացնել Հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական որակը, հստակեցնել դատարաններում մրցակցության հարցերի քննման գործընթացները»:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է հուշագրի ստորագրում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։