Մայիսի 9-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Լաստիվեր» կոչվող հատվածից դեպի Ենոքավան գյուղ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ Իջևան-Ենոքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Մերսեդես սպրինտեր» մակնիշի (վարորդ` Ա. Հ., ծնվ. 1976 թ.) 34 LF 197 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20մ) և հայտնվելով դաշտում` կողաշրջվել:
ՃՏՊ-ի հետևանքով ուղևորներ Մ. Գ.-ն (ծնվ. 1991թ.), Ա. Մ.-ն (ծնվ. 1992թ.), Ա. Խ.-ն (ծնվ. 1992թ.), Ա. Հ.-ն (ծնվ. 1994թ.), Թ. Խ.-ն (ծնվ. 1991թ.), Վ. Մ.-ն (ծնվ. 1993թ.), Ա. Խ.-ն և Լ.Խ.-ն (ծնվ. 1997թ.) տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են և ուղղել ավտոմեքենան:
Իջևան-Ենոքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ