Աշխարհ

09.05.2015 11:42


Գվատեմալայի վարչապետը հրաժարական է ներկայացրել կոռուպցիոն մեղադրանքների պատճառով

Գվատեմալայի վարչապետը հրաժարական է ներկայացրել կոռուպցիոն մեղադրանքների պատճառով

Գվատեմալա պետության երկրորդ դեմքը՝ վարչապետ Ռոքսաննա Բալդետտին, հրաժարական է տվել իր դեմ ներկայացված կոռուպցիոն մեղադրանքների պատճառով։ Այս մասին, «Վեստի»–ի փոխանցմամբ, հայտնել է պետության ղեկավար Օտտո Պերես Մոլինան։

Բալդետտիի անվան շուրջ կոռուպցիոն սկանդալ հասունացավ ապրիլին՝ այն բանից հետո, երբ անպատժելիության դեմ պայքարի հարցերով ՄԱԿ միջազգային հանձնախումբը Գվատեմալայում ֆինանսական լրջագույն խախտումներ հայտնաբերեց, որոնց, պարզվեց, մասնակցություն են ունեցել երկրի վարչապետը և մաքսային ու հարկային մեքենայություններով զբաղվող հանցախումբը։

Հետաքննության ընթացքում արդեն 27 մարդ է ձերբակալվել, որոնց թվում երեք փաստաբան և երկրի բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցչիներ կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը