Աշխարհ

09.05.2015 16:22


Լեհաստանում Լռության օր է

Լեհաստանում Լռության օր է

Այս կիրակի՝ մայիսի 10–ին, Լեհաստանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։ Այսօր Լռության օր է՝ քարոզչությունն արգելված է։ Այն խախտողներին խոշոր չափի տուգանք է սպառնում՝ մոտ 300 հազար դոլար։

Նախագահի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով առաջադրվել է երկրորդ ժամկետով։ ԶԼՄ–ն հայտնում է, որ համաձայն վերջին սոցիոլոգիական հարցումների՝ հենց նա էլ առաջատարն է։

Կոմորովսկու հիմնական մրցակիցը համարվում է ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Անջեյ Դուդան։

Եթե այս կիրակի որևէ մեկին չհաջողվի հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա երկու շաբաթ անց՝ մայիսի 24–ին, տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը