Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է հայտնել նոր կառավարությանը
Վրաստանի խորհրդարանը նախօրեին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավիրած արտահերթ նիստում 80 կողմ, 38 դեմ ձայների հարաբերակցությամբ վստահության քվե է հայտնել կառավարության նորացված կազմին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։
«BBC»–ի տեղեկացմամբ՝ Կառավարության թարմացված կազմում 3 նոր նախարար կա՝պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների նախարար Գիգլա Ագուլաշվիլին և սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Թարիել Խիչիկաշվիլին։
Նշենք՝ վրացական կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ պաշտոնը լքել է կաբինետի 7-րդ անդամը՝ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևան Կիպիանին։
Ըստ Վրաստանի Սահմանադրության՝ կառավարությանը վստահություն հայտնելու հարցը բարձրանում է, երբ կաբինետը լքում է նախարարների 1/3-ը՝ 19-ից 7-ը։
Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է հայտնել նոր կառավարությանը
Վրաստանի խորհրդարանը նախօրեին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավիրած արտահերթ նիստում 80 կողմ, 38 դեմ ձայների հարաբերակցությամբ վստահության քվե է հայտնել կառավարության նորացված կազմին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։
«BBC»–ի տեղեկացմամբ՝ Կառավարության թարմացված կազմում 3 նոր նախարար կա՝ պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների նախարար Գիգլա Ագուլաշվիլին և սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Թարիել Խիչիկաշվիլին։

7or.am