Աշխարհ

09.05.2015 09:40


ԱՄՆ կառավարության նախկին աշխատակիցը փորձել է գողանալ միջուկային զենքի մասին գաղտնի նյութերը

ԱՄՆ կառավարության նախկին աշխատակիցը փորձել է գողանալ միջուկային զենքի մասին գաղտնի նյութերը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Էներգետիկայի նախարարության նախկին աշխատակցի դեմ, որն աշխատում էր բնական ռեսուրսների կոմիտեում, միջուկային զենքի մասին գաղտնի տեղեկատվություն ստանալու նպատակով կառավարական աշխատակիցների էլեկտրոնային փոստերը կոտրելու փորձի համար։

«Ռոյթերս»–ի տեղեկացմամբ՝ Չարլզ Էքքլեսթոնը, որը վտարվել է բնական ռեսուրսների կոմիտեից 2010թ., վիրուս է տարածել՝ ցանկալի տեղեկատվությունը ստանալու համար։

ՀԴԲ–ի գործակալները ձերբակալել են Էներգետիկայի նախարարության նախկին աշխատակցին՝ ներկայանալով իբրև գաղտնի տեղեկատվության գնորդներ։

62-ամյա Էքքլեսթոնի գործով սլումները նշանակված են մայիսի 20–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը