Մայիսի 8-ին, ժամը 17.18-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի ճանապարհային ցուցանակի մոտակայքում քաղաքացին ընկել է տրակտորի տակ. քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Շամբ գյուղի հանդամասերում վար ու ցանք կատարելու ժամանակ T-150 մակնիշի տրակտորը կողաշրջվել է, ինչից վարորդ Է. Ս.-ն (ծնվ. 1979թ.) արգելափակվել է: Է.Ս.-ն տեղափոխվել Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Վարորդն արգելափակվել է կողաշրջված տրակտորի մեջ
Մայիսի 8-ին, ժամը 17.18-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի ճանապարհային ցուցանակի մոտակայքում քաղաքացին ընկել է տրակտորի տակ. քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Շամբ գյուղի հանդամասերում վար ու ցանք կատարելու ժամանակ T-150 մակնիշի տրակտորը կողաշրջվել է, ինչից վարորդ Է. Ս.-ն (ծնվ. 1979թ.) արգելափակվել է:
Է.Ս.-ն տեղափոխվել Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: