Աշխարհ

08.05.2015 21:42


Ճապոնուհին 50 տարի թոշակ է ստացել մեռած ծնողների փոխարեն

Ճապոնուհին 50 տարի թոշակ է ստացել մեռած ծնողների փոխարեն

Ճապոնական ոստիկանությունը ձերբակալել է 86–ամյա Միցուե Սուդզուկիին 1960–ականներին ծնողների մահվան մասին կենսաթոշակային ծառայությանը չտեղեկացնելու մեղադրանքով։ Սուդզուկին շարունակել է թոշակ ստանալ նրանց փոխարեն։

«The Daily Mail»–ի փոխանցմամբ՝ իրավապահները հաշվել են, որ 50 տարվա ընթացքում ճապոնուհին այդկերպ ստացել է մոտ 420 հազ դոլար։ Ինքը Սուդզուկին հերքում է այդ տեղեկատվությունը։

Խաբեությունը բացահայտվել է, երբ կենսաթոշակային գործակալությունը կապվել է Գիֆու պրեֆեկտուրայի իշխանությունների հետ՝ տեղեկություններ իմանալու Սուդզուկիի հոր և մոր առողջական վիճակի մասին, որոնք, ըստ փաստաթղթերի, համապատասխանաբար պետք է 112 և 110 տարեկան լինեին։ Սակայն Գիֆուից հայտնել են, որ ամուսինների մահվան մասին տեղեկանքները տրվել են դեռ 1960–ական թթ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը