Քաղաքական

08.05.2015 14:55

Վրաստանի ԱԳՆ. «Թբիլիսին որոշել է դեռևս հետ չկանչել Հայաստանում իր դեսպանին»

Վրաստանի ԱԳՆ. «Թբիլիսին որոշել է դեռևս հետ չկանչել Հայաստանում իր դեսպանին»

«ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը Ցխինվալիի խամաճիկային ռեժիմի ներկայացուցչի հետ շատ վատ, ուշագրավ և շատ վտանգավոր միտում է»,–այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլին խորհրդարանական հանձնաժողովների հետ համատեղ նիստի ժամանակ։

Ինչպես հայտնում է «Грузия Online»–ը, նախարարը վստահ է, որ այս քայլի հետևում կանգնած են ուժեր, որոնք ունեն լուրջ և հեռուն գնացող ծրագրեր։

«Բնականաբար, մենք պետք է անենք ամենը, որպեսզի այդ ծրագրերը չիրականանան, և այդ թեմաները չդառնան շահարկումների առարկա»,–ընդգծել է Բերուչաշվիլին։

Նա հայտնել է, որ Վրաստանի դեսպանը երկու անգամ եղել է Հայաստանի ԱԳՆ–ում, Վրաստանի վարչապետը զրուցել է հայաստանցի իր պաշտոնակցի հետ, և «նրանք գրեթե ներողություն են խնդրել այդ խոսակցությունից հետո»։

«Վրաստանը որոշել է այս փուլում չսրել իրավիճակը՝ թեկուզև խորհրդակցությունների համար իր դեսպանին հետ կանչելով, բայց այդ հարցը վերցված է վերահսկողության տակ։ Վախենամ՝ սա վերջին դրվագը չի լինի։ Նկատի առնելով առաջնահերթություններն ու քաղաքական վեկտորը, որն այսօր վարում է Հայաստանը, և այն իրականությունը, որում այսօր ապրում է հարևան Հայաստանը՝ չի բացառվում այդ և այլ թեմաների օգտագործումն՝ ընդդեմ Վրաստանի։ Ուզում եմ վստահեցնել, որ այդ հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, և այդ թեմայի շուրջ մենք խոսել ենք Բրյուսելում։ Այդ հարցը նրանց համար էլ է առաջնահերթ»,–հավելել է Բերուչաշվիլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։