Լրահոս

08.05.2015 11:59


Մոսկվայում դիմավորել են ոտքով այնտեղ հասած 76–ամյա հայ թոշակառուին (տեսանյութ)

Մոսկվայում դիմավորել են ոտքով այնտեղ հասած 76–ամյա հայ թոշակառուին (տեսանյութ)

«LifeNews»–ի փոխանցմամբ՝ 46 օր է պահանջվել երևանաբնակ հայ թոշակառուից՝ Երևանից Ռուսաստան ընկած հեռավորությունը հաղթահարելու համար։ Գրիգորի Տեփոյանը ոտքով 2200 կմ է անցել՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին Մոսկվայում լինելու համար։

Ռուսական սահմանային անցակետում ծերունուն դիմավորել են հարազատներն ու մտերիմները։ Ծեր ճանապարհորդին երաժշտությամբ ու պարերով դիմավորելու են եկել նաև հայկական սփյուռքի նրա հարյուրավոր հայրենակիցները։

«LifeNews»–ին Գրիշա պապը պատմել է, որ իր արշավի ընթացքում բազմաթիվ ուկրաինացի փախստականների է հանդիպել՝ հիշելով իր մանկությունը պատերազմի տարիներին։

Ծերունին պատմել է, որ իր արշավը պլանավորել է մեկուկես տարի առաջ, որին նախապատրաստվել է՝ ամեն օր 10–20 կմ քայլելով, և երևանյան իր տնից դուրս է եկել վաղ առավոտյան, երբ բոլորը քնած էին։

Հետդարձի ճանապարհին Գրիշա պապը դեռ չի պատրաստվում։ Մայիսի 9–ին նա կլինի Կարմիր հրապարակում՝ դիտելու զորահանդեսը, և ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի շիրմին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը