Լրահոս

08.05.2015 19:34


Որսորդական հրացան, 66 փամփուշտ, նռնակ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 32 փամփուշտով

Որսորդական հրացան, 66 փամփուշտ, նռնակ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 32 փամփուշտով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վարշավյան փողոցում գտնվող դպրոցի մարզադաշտի պատի տակ զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են երկփողանի, ողորկափող, կարճեցված փողով որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 66 փամփուշտ, նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 32 փամփուշտով:
Նշանակվել է դատաձքաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը