Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների առաջատարը Պահպանողական կուսակցությունն է
Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, նախնական տվյալներով, առաջատարն է Պահպանողական կուսակցությունը:
Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, ըստ էքզիթ-փոլի արդյունքների՝ վարչապետ Դևիդ Քեմերոնի գլխավորած պահպանողականները նոր ձևավորված խորհրդարանում կստանան 325 տեղ։
Երկրորդ տեղում է Լեյբորիստական կուսակցությունը, որը ձեռք է բերել 232 պատգամավորական մանդատ: Շոտլանդական ազգային կուսակցությունը ստացել է 56 տեղ Համայնքների պալատում, լիբերալ–դեմոկրատները ստացել են՝ 10, իսկ Միացյալ թագավորության անկախ կուսակցությունը՝2 տեղ:
Նշվում է, որ պահպանողականների ստացած տեղերը կանխատեսված արդյունքից շատ են եղել, և եթե ընտրությունների նախնական տվյալները համապատասխանեն իրական պատկերին, ապա պահպանողականները հնարավորություն կստանան կրկին կոալիցիա կազմել լիբերալ–դեմոկրատների հետ։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դ. Քեմերոնը հայտարարել է, որ պատրաստվում է նոր կառավարություն ձևավորել: Վարչապետը նշել է, որ թեև անցած գիշերը բավականին հաջող էր Պահպանողականների կուսակցության համար, սակայն դեռ շուտ է ամփոփել անցկացված ընտրությունների արդյունքները:
«Իմ առջև միևնույն պարզ խնդիրն է դրված՝ կառավարել պետությունը՝ հաշվի առնելով երկրի բոլոր բնակիչների շահերը», - հայտարարել է Քեմերոնը։
Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների առաջատարը Պահպանողական կուսակցությունն է
Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, նախնական տվյալներով, առաջատարն է Պահպանողական կուսակցությունը:
Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, ըստ էքզիթ-փոլի արդյունքների՝ վարչապետ Դևիդ Քեմերոնի գլխավորած պահպանողականները նոր ձևավորված խորհրդարանում կստանան 325 տեղ։
Երկրորդ տեղում է Լեյբորիստական կուսակցությունը, որը ձեռք է բերել 232 պատգամավորական մանդատ: Շոտլանդական ազգային կուսակցությունը ստացել է 56 տեղ Համայնքների պալատում, լիբերալ–դեմոկրատները ստացել են՝ 10, իսկ Միացյալ թագավորության անկախ կուսակցությունը՝ 2 տեղ:

7or.am