Քաղաքական

08.05.2015 10:47

Այսօր Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն է կայանալու

Այսօր Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն է կայանալու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

Վերջինի խոսքերով՝ նիստի ժամանակ հիմնականում քննարկվելու է ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու հարցը:

Նշենք, որ սա 2015թ. հունվարի 1-ին ԵՏՄ-ի գործարկումից հետո անդամ երկրների ղեկավարների՝ ամբողջական ձևաչափով առաջին հանդիպումն է:

Նշվում է, որ այսօրվա նիստին մասնակցելու են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև Սերժ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։