Լրահոս

08.05.2015 10:34


Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ԵՊՀ ավագ տեսուչը

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ԵՊՀ ավագ  տեսուչը

Ս.թ մայիսի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը:

Արթուր Աճեմյանը նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող Կ.Ս.-ի երկու քննությունների գնահատականները դրական նշանակելու գործընթացը կարգավորելու համար պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը