ԵԽԽՎ ղեկավարը կոչ է արել ՌԴ–ին վերադարձնել իր պատվիրակությունը
ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասսերըկոչ է արել ՌԴ–ին վերադարձնել իր պատվիրակությունը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ կազմակերպությունը դեռ պատրաստ չէ Մոսկվային ձայնի իրավունք վերադարձնել։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «112 Украина» հեռուստաալիքին հղումով։
«ԵԽԽՎ–ում ՌԴ–ի քվեարկության իրավունքը միայն դադարեցվել է, բայց նրանք որոշել են մեզ հետ այլևս չաշխատել»,–հայտարարել է Բրասսերը, և ընգծել, որ ԵԽԽՎ–ն չի ընդհատել ՌԴ պատվիրակության լիազորությունները, քանի որ ուզում է և պատրաստ է շարունակել երկխոսությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԽԽՎ–ում ՌԴ–ի լիազորությունների քննարկումը կկայանա հունիսին։
Նշենք՝ ԵԽԽՎ–ն ռուսական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել էր մինչև այս ապրիլ։ Արդյունքում՝ ՌԴ ներկայացուցիչները լքել են վեհաժողովի նիստը։
ԵԽԽՎ ղեկավարը կոչ է արել ՌԴ–ին վերադարձնել իր պատվիրակությունը
ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասսերը կոչ է արել ՌԴ–ին վերադարձնել իր պատվիրակությունը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ կազմակերպությունը դեռ պատրաստ չէ Մոսկվային ձայնի իրավունք վերադարձնել։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «112 Украина» հեռուստաալիքին հղումով։

7or.am