Լրահոս

08.05.2015 10:07


Կորած քաղաքացին վերադարձել է տուն

Կորած քաղաքացին վերադարձել է տուն

Մայիսի 7-ին՝ ժամը 21.08-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Ս. Ս.-ն ժամը 15.00-ի սահմաններում գնացել է «Շոգոլավանք» կոչվող տարածք` զբոսնելու, այժմ չի պատասխանում հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Գավառ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն ս. թ. մայիսի 8-ի առավոտյան:

Մայիսի 8-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, քաղաքացին վերադարձել է տուն:

Այս խորագրի վերջին նյութերը