Լրահոս

30.10.2009 15:09

Ռուբեն Սաֆրաստյան. «Արձանագրությունները վավերացնելուց հետո, հնարավոր է, տեխնիկական պատճառներով Թուրքիան ձգձգի սահմանի բացումը»

Ռուբեն Սաֆրաստյան. «Արձանագրությունները վավերացնելուց հետո, հնարավոր է, տեխնիկական պատճառներով Թուրքիան ձգձգի սահմանի բացումը»

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե վերջին ժամանակներս նկատվում է, որ թուրքական կողմից ագրեսիվ հայտարարություններ քիչ են արվում։ Մասնավորապես նա նշել է, որ Էրդողանի կողմից մեղմ արտահայտություններ են հնչում Ղարաբաղի հարցում, հոկտեմբերի 20-ի Ազգային անվտանգության խորհրդից հետո ևս Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները բավական մեղմ էին, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ թուրքական կողմը շուտով կվավերացնի արձանագրությունները։ Նա նաև նշել է, որ հնարավոր է՝ այսպիսի սցենար լինի. քանի որ արձանագրությունները երկուսն են, Թուրքիայի վրա էլ տարբեր կողմերից ճնշումներ են գործադրվում, հնարավոր է՝ մի արձանագրությունը վավերացվի, այնուհետև որոշակի ժամանակ անց, սպասելով Հայաստանի և այլ երկրների արձագանքին, վավերացվեն մյուս արձանագրությունները։  «7օր»-ի հարցին, թե այդ դեպքում ինչի՞ համար էր այդ գործընթացը, եթե Թուրքիան վավերացնելով՝ կարող է ստանալ ամեն ինչ, իսկ Հայաստանը կարող է մնալ փակ դռների առջև, Ռ.Սաֆրաստյանը պատասխանել է.

-Դա շատ ռադիկալ հարց է ու դժվար է ասել։ Թուրքիան սահմանի բացումը տեխնիկական առումով կարող է ձգձգել մեկ-երկու ամիս, բայց գերտերությունները ուշադրություն են դարձնում այս գործընթացին, և Թուրքիան ի վերջո կբացի սահմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։