Քաղաքական

08.05.2015 00:11

Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին

Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին

Ինչպես հայտնել էինք, Լյուքսեմբուրգի Մեծ դքսության խորհրդարանը միաձայն ընունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Այժմ Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ խորհրդրակցությունների համար հետ են կանչել Լյուքսեմբուրգում իրենց երկրի դեսպանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառով։

«Մենք դատապարտում և մերժում ենք լյուքսեմբուրգյան խորհրդարանի կողմից անարդար բանաձևի ընդունումը, որը խեղաթյուրում է պատմական փաստերը»,–ասվում է Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարությունում։

Բացի այդ, Անկարայում Լյուքսեմբուրգի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բանակցությունների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։