Աշխարհ

07.05.2015 22:06


Կույր մայրը 3D–տպիչով ստեղծված մոդելի շնորհիվ կարողացել է շոշափել դեռ չծնված երեխային (տեսանյութ)

Կույր մայրը 3D–տպիչով ստեղծված մոդելի շնորհիվ կարողացել է շոշափել դեռ չծնված երեխային (տեսանյութ)

Հուզիչ դեպք է տեղի ունեցել Բրազիլիայում։ Կույր մայրը կարողացել է շոշափել դեռ չծնված երեխային և ճանաչել նրա պատկերը։ «Huggies» ընկերության կողմից նկարված տեսահոլովակում երևում է, թե ինչպես է 30-ամյա Տատյանա Գուերան, ով հնարավորություն չուներ ուլտրաձայնային հետազոտության միջոցով տեսնելու դեռ չծնված երեխային, հնարավորություն ստացել «տեսնել» նրան 3D–տպիչով ստեղծված մոդելի շնորհիվ, որի հիմքն է հանդիսացել ուլտրաձայնային հետազոտության միջոցով ստացած պատկերը:

«Եթե դուք ձեռք տայիք ձեր երեխային, դուք կկարողանայի՞ք հասկանալ, թե ինչպիսի տեսք ունի նա», - հարցրել է բժիշկը մորը,–«Այո», – պատասխանել է Տատյանան, ում ձեռքն են դրել երեխայի եռաչափ մոդելը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը