Աշխարհ

07.05.2015 17:04


«Թուրքական հոսքը» կշահագործվի 2016թ. դեկտեմբերից

«Թուրքական հոսքը» կշահագործվի 2016թ. դեկտեմբերից

«Թուրքական հոսք» գազատարը կսկսի շահագործվել 2016թ. դեկտեմբերից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ «Գազպրոմ»–ին հղումով։

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Գազպրոմ»–ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի և Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզի բանակցությունների արդյունքում։

«Այսօր կայացել են բավական կառուցողական և կարևոր բանակցություններ»,–հայտարարել է Միլլերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Թուրքական հոսքի» շինարարությունը դադարեցվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը