Քաղաքական

07.05.2015 15:30


Գալուստ Սահակյանը՝ «Գալուստ Սահակյանին հարվածելու» մասին

Գալուստ Սահակյանը՝ «Գալուստ Սահակյանին հարվածելու» մասին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր անդրադարձել է Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի հետ իր հանդիպմանը՝ նշելով, որ հասկանում է բարձրացված աղմուկի պատճառը:

–Ձեր խաղերի թնջուկի մեջ եք գցել, որովհետև այսքան ժամանակ Գալուստ Սահակյանին վարկաբեկելու այլ գործիքներ չգտաք,–լրագրողներին ասել է Գ. Սահակյանը,–փորձել են Գալուստ Սահակյանին հարվածելու առիթ դարձնել, հարվածեն և՛ այստեղ, և՛ այնտեղ, բայց չի ստացվի: Անհեթեթություն է, թե դիվանագիտության չի տիրապետում Գալուստ Սահակյանը: Եթե Գալուստ Սահակյանի կողքը մի քանի ժամ կանգնեն, գաղափար կկազմեն դրանից։ Խնդիրը փակել նշանակում է լրագրողների բերանը փակել, ինչը ես չեմ ուզում: Ձեր ճաշակի մարդ չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ: Երևի ինչ-որ մեկը նկարել է: Նկարը որ նայում եմ, տեսնում եմ, որ ես նման հագուստ էլ չունեմ:

Թե ովքեր են փորձել իրեն «հարվածել», կոնկրետ անուններ նա այդպես էլ չի հնչեցրել։

Գ. Սահակյանը միայն հավելել է, որ ինքը ոչ մեկին չի ընդունել, ուղղակի հանդիպել է Բիբիլովի հետ, ով ցանկացել է ցավակցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի կապակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը