«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով «խոպանչի» հասկացությունը կվերանա: Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
–Շիրակի մարզում շինարարական ընկերություններ գիտեմ, որոնք ունեին հարուստ տեխնիկա։ Երբ շինարարական աշխատանքների ծավալները նվազեցին, նրանք ստիպված եղան տեղափոխվել Ռուսաստան: Սա ավելի ցավալի է,–նկատել է բանախոսը։
Մակարյանի խոսքերով՝ եթե «խոպանչիները» տվյալ կազմակերպության միջոցով աշխատանքի գնան, այլևս միգրանտ չեն կոչվի, այլ այդ կազմակերպության օրինական աշխատող, որը տվյալ երկրում ծառայություն է մատուցում։
Հիշեցնենք՝ «Եկամտահարկի մասին» փոփոխված օրենքով առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով շինարարական, շինմոնտաժային աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս։
Գ. Մակարյան. ««Խոպանչի» հասկացությունը կվերանա»

7or.am