Աշխարհ

07.05.2015 13:15


Ամերիկահայը շան հետ 10 տարի է՝ ճանապարհորդում է մոտոցիկլով (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկահայը շան հետ 10 տարի է՝ ճանապարհորդում է մոտոցիկլով (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ Ֆլորիդա նահանգից 67-ամյա ամերիկահայ Արա Գյուրեղյանը, ով կորցրել է իր մորն ու տղային, և նրա շունը՝ Սփիրիթը, վերջին 10 տարին ճամփորդության մեջ են: Ինչպես տեղեկացնում է «DailyMail»-ը, այն բանից հետո, երբ տղամարդը կորցրել է որդուն՝ Լանսին, հասկացել է, որ այլևս չի կարողանա ապրել սովորական կյանքով: Այդ իսկ պատճառով Գյուրեղյանը, ով արհեստավարժ խոհարար է, որոշել է մոտոցիկլով մեծ ճամփորդություն սկսել՝ բացահայտելով նոր, թաքնված գեղատեսիլ վայրեր և անելով բազմաթիվ լուսանկարներ:

«Մենք արդեն մոտ 300 հազ մղոն ենք անցել՝ հիմնականում ուսումնասիրելով ԱՄՆ-ի կենտրոնական և արևմտյան մասերը», - հայտնել է Գյուրեղյանը:

Ճանապարհորդը նաև պատմել է, որ Սփիրիթի համար սա ևս նոր կյանք սկսելու հնարավորություն է, քանի որ նրա նախկին տերը շատ վատ էր վերաբերվում շանը, և նույնիսկ ցանկանում էր «քնեցնել» նրան:

«Ես շուն էի ուզում և գտել եմ Սփրիթին սպասվող էվթանազիայից մեկ օր առաջ: Մենք նայեցինք իրար և ամեն ինչ հասկացանք: Նրան շատ վատ էին վերաբերվում, և բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի նա նորից սկսի սիրել մարդկանց և վստահել նրանց: Նա դարձել է իմ կյանքը և հակառակը: Մենք այժմ միայնակ ենք», - պատմել է Գյուրեղյանը:

Նա ընդգծել է, որ իրենց ամեն մի օրը հիշվող է. «Կգա մի օր, երբ մենք բոլորս կանցնենք հավերժ հանգստի։ Այնպես որ, ինչո՞ւ կանգնել հիմա»:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը