Նաիրիտցիները մյուս հինգշաբթի նախազգուշական նստացույց կհայտարարեն
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Կառավարության շենքի դիմաց ժամը 11.00–ից բողոքի հերթական ակցիան են իրականացնում «Նաիրիտ» գործարանի ներկա ու նախկին հարյուրավոր աշխատակիցներ՝ պահանջելով մարել երկու տարվա աշխատավարձի պարտքը։
Կառավարությունից դեռ չեն ընդունել նրանց։ «7օր»–ի թղթակցի հետ զրույցում նաիրիտցիները հայտնեցին, որ ստացվել է «Նաիրիտի» հարցով Մարդու իրավունքների պաշտպանի եզրակացությունը՝ մեղավորը գործարանն է։ Պրոֆմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի խոսքերով՝ փաստորեն, ՄԻՊ–ն էլ պաշտպանի կարիք ունի։
Այժմ 10 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը խորհրդակցում է ցուցարարների հետագա անելիքների շուրջ։
...
Մեր թղթակցի տեղեկացմամբ՝ որոշվել է կրկին շաբաթը երկու անգամ բողոքի ցույց իրականացնել. երեքշաբթի նաիրիտցիները կհավաքվեն Բաղրամյան–Դեմիճյան խաչմերուկում՝ Սերժ Սարգսյանին տեսնելու ակնկալիքով, հինգշաբթի՝ ժամը 11.00–ին, կլինեն Կառավարության շենքի դիմաց։ Ավելին, աշխատողները մյուս հինգշաբթի նախազգուշական նստացույց կհայտարարեն. 4 ժամը մեկ իրար փոխարինելով՝ նրանք կլինեն Կառավարության դիմաց հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։

7or.am