Քաղաքական

07.05.2015 11:04


ԼՂՀ ԿԸՀ–ն կազմել է արձանագրություն

ԼՂՀ ԿԸՀ–ն կազմել է արձանագրություն

ԼՂՀ կենտրոնական հանձնաժողովը, ղեկավարվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ընտրական տեղամասերում թվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, 2015թ. մայիսի 6-ին կազմել է արձանագրություն ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Համաձայն արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 102 042, իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296 կամ ընտրողների ընդհանուր թվի 70, 8 տոկոսը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը 103 699 է, մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 31 401, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3380 (4,7 տոկոս):

Յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է՝

«Ազատ հայրենիք» կուսակցություն ՝ 32 632 (47,35%)
«Ազգային վերածնունդ» կուսակցություն՝ 3 709 (5,38 %)
Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն՝ 13 105 (19,01%)
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն՝ 1 136 (1,65%)
«Խաղաղություն և զարգացում» կուսակցություն՝ 591 (0,86 %)
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 12 965 (18,81 %)
«Շարժում-88» կուսակցություն՝ 4 778 (6,93%):

Անճշտությունների գումարային չափը 15 է:

Համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփ արդյունքների հիման վրա համամասնական ընտրակարգով մանդատների բաշխման և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին կընդունի համապատասխան որոշում ս.թ. մայիսի 10-ին:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Այս խորագրի վերջին նյութերը