Աշխարհ

07.05.2015 09:54


Պան Գի Մունն ուզում է՝ իրեն կին փոխարինի

Պան Գի Մունն ուզում է՝ իրեն կին փոխարինի

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ իրեն փոխարինողը պետք է կին լինի։ Այս մասին լրագրողներին ասել է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

Վերջինն ընդգծել է, որ խոսքը կոնկրետ որևէ թեկնածուի մասին չէ, այլ այդ հարցին ընդհանուր մոտեցման. Պան Գի Մունը համոզված է, որ «հասել է իրեն կնոջով փոխարինելու ժամանակը»։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ՝ հավանական թեկնածուների թվում են հինգ կանայք՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Քլարքը, ՅՈւՆԵՍԿՕ–ի գործադիր տնօրեն Իրինա Բոկովան, Չիլիի նախագահ Միշել Բաչելեթը, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն և Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ–Շմիդթը։

Հիշեցնենք՝ ՄԱԿ ներկայիս ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է 2016թ. դեկտեմբերի 31–ին։ Երրորդ ժամկետի համար Պան Գի Մունն այլևս չի կարող առաջադրվել։

Պաշտոնապես նախընտրական արշավը կմեկնարի մեկ տարուց։

ՄԱԿ բոլոր գլխավոր քարտուղարները տղամարդիկ են եղել, բացի այդ, նրանցից ոչ ոք չի եղել Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչ։

Հաշվի առնելով այն փաստը, որ անկողմնակալությունից ելնելով՝ այս պաշտոնն ընդունված չէ տալ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ հինգ երկրների (ՌԴ, Չինաստան, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Ֆրանսիա) ներկայացուցիչներին՝ շատերն առաջատար թեկնածու են համարում Իրինա Բոկովային (Բուլղարիա)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը