Լրահոս

30.10.2009 13:41

Հայ պատգամավորներն ասել են, որ առանց Արցախի պատգամավորների մասնակցության` իրենք Արցախի հարց չեն քննարկում

-Հայ-ադրբեջանական պատգամավորական հանդիպումները, որքան ես հասկանում եմ, հասարակության ուշադրությունից դուրս մնացին։ Այնինչ դա հենց այն  դեպքն էր, երբ ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է պահանջեին, որ հանդիպումը տեղի ունենար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ պատգամավորների հետ միասին,-խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։ -Հակառակ պարագայում դա պետք էր հնչեցվեր որպես առաջարկություն։

Իսկ ահա Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների պատգամավորների հանդիպմանը, նշել է, որ հանդիպման հենց սկզբից հայ պատգամավորներն ասել են, թե առանց Արցախի պատգամավորիների մասնակցության՝ իրենք Արցախի հարց չեն քննարկում։

-Հենց ես եմ մերժել ստորագրել որևէ դեկլարացիա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։