Լրահոս

06.05.2015 23:15


Անվավեր են ճանաչվել

Անվավեր են ճանաչվել

1.Հիմք ընդունելով «Ռեկիտ Բենկիզեր Հելթքեյր» ԲԲԸ ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի ապրիլի 8-ի թիվ 0101044715 և ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 011 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի թիվ 1062-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Միացյալ Թագավորության «Ռեկիտ Բենկիզեր Հելթքեյր Ինտերնեյշընլ Լիմիտեդ» դեղագործական ընկերության արտադրության «Ստրեպսիլս Քուլ, դիքլորոբենզիլ սպիրտ, ամիլմետակրեզոլ, լոզաններ, 1,2մգ+0,6մգ» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

2. Հիմք ընդունելով «Նովարտիս Քոնսումեր Հելթ Ս.Ա., Շվեյցարիայի ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի ապրիլի 9-ի թիվ 0101045915 և ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 011 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի թիվ 1063-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Շվեյցարիայի «Նովարտիս Քոնսումեր Հելթ Ս.Ա., դե Լետրազ ճանապարհ, 1260 Նիոն» դեղագործական ընկերության արտադրության «Լամիզիլ ՈւՆՕ տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ), լուծույթ թաղանթագոյացնող արտաքին կիրառման, 10մգ/գ, 4գ լամինացված» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

3. Հիմք ընդունելով «Նովարտիս Քոնսումեր Հելթ Ս.Ա., Շվեյցարիայի ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի ապրիլի 9-ի թիվ 0101045915 և ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 011 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի թիվ 1064-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Ֆրանսիայի «Դելֆարմ Հունինգուե Ս.Ա.Ս., Լամիզիլ 1% ցողացիր, տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ), ցողացիր, 10մգ/մլ, 15մլ, 30մլ պլաստիկե տարա» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

4. Հիմք ընդունելով «Բլուֆիշ Ֆարմասյուտիկալս ԱԲ, Շվեդիայի ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 0101049315 և ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 011 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի թիվ 1065-Ա հրամանով անվավեր են ճանաչվել Շվեդիայի «Բլուֆիշ Ֆարմասյուտիկալս ԱԲ, Տորսգատան 11, ՍԵ-111 23 Ստոկհոլմ - բաց թողնման հսկող (դեղաձևն արտադրող, փաթեթավորող - Գենեֆարմ Ս.Ա., 18-րդ կմ Մարաթոնոս Ավենյու, 153 51 Պալինի Աթենք, Հունաստան)» դեղագործական ընկերության արտադրության «Անաստրոզոլ Բլյուֆիշ, անաստրոզոլ, դեղահատեր թաղանթապատ, 1մգ, բլիստերում (28/2x14/, 30/3x10», «Լետրոզոլ Բլյուֆիշ 2,5մգ, լետրոզոլ, դեղահատեր թաղանթապատ, 2,5մգ, բլիստերում (30/3x10/)» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

5. Հիմք ընդունելով «Բլուֆիշ Ֆարմասյուտիկալս ԱԲ, Շվեդիայի ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 0101049315 և ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 011 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի թիվ 1066-Ա հրամանով անվավեր են ճանաչվել Շվեդիայի «Բլյուֆիշ Ֆարմասյուտիկալս ԱԲ, Տորսգատան 11, ՍԵ-111 23 Ստոկհոլմ - բաց թողնման հսկող (դեղաձևն արտադրող, փաթեթավորող` Ինտաս Ֆարմասյուտիկալս Լիմիտեդ, Պլոտ No 457 և 458 Սարկեջ Բավլա Հայթվեյ Մատոդա Վիլեյջ, Սանանդ Տալուկա Ահմեդաբադ շրջան 382 210 Գուջարատ, Հնդկաստան)» դեղագործական ընկերության արտադրության «Լևետիրացետամ Բլյուֆիշ 250մգ Թաղանթապատ դեղահատեր, լևետիրացետամ, դեղահատեր թաղանթապատ, 250մգ, բլիստերում (60/6x10/)» և «Լևետիրացետամ Բլյուֆիշ 500մգ Թաղանթապատ դեղահատեր, լևետիրացետամ, դեղահատեր թաղանթապատ, 500մգ, բլիստերում (60/6x10/)» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

6. Հիմք ընդունելով «Բլուֆիշ Ֆարմասյուտիկալս ԱԲ, Շվեդիայի ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 0101049315 և ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 011 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի թիվ 1067-Ա հրամանով անվավեր են ճանաչվել Շվեդիայի «ԲՄՄ Ֆարմա ԱԲ, Բլազիհոլմսգատան 2, 111 48 Ստոկհոլմ - բաց թողնման հսկող (դեղաձևն արտադրող, փաթեթավորող (Սիպլա Լիմիտեդ, Պլոտ no. Դ-7, ՄԻԴՍ Կուրկումբհ գյուղ, Տալուկա Դաունդ, մասնաճյուղ Պունե 413 802 Մահարաշտրա, Հնդկաստան)» դեղագործական ընկերության արտադրության «Մելօքսիկամ ԲՄՄ Ֆարմա 15մգ դեղահատեր, մելօքսիկամ, դեղահատեր, 15մգ, բլիստերում (30/3x10/)» և «Մելօքսիկամ ԲՄՄ Ֆարմա 7,5մգ դեղահատեր, մելօքսիկամ, դեղահատեր, 7,5մգ, բլիստերում (30/3x10/)» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

7. Հիմք ընդունելով «Բլուֆիշ Ֆարմասյուտիկալս ԱԲ, Շվեդիայի ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 0101049315 և ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 011 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի թիվ 1068-Ա հրամանով անվավեր են ճանաչվել Շվեդիայի «Բլյուֆիշ Ֆարմասյուտիկալս ԱԲ, Տորսգատան 11, ՍԵ-111 23 Ստոկհոլմ - բաց թողնման հսկող (դեղաձևն արտադրող, փաթեթավորող - Սենտաուր Ֆարմասյուտիկալս Պրիվատ Լիմիտեդ, Պլոտ No 4, Հինջեվադի, Ֆազ II, Ինտերնեյշընլ Բիոտեխ պարկ, Պունե, Մահարաշտրա 411 057, Հնդկաստան)» դեղագործական ընկերության արտադրության «Մետֆորմին Բլյուֆիշ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 850մգ, բլիստերում (90/9x10/)», «Մետֆորմին Բլյուֆիշ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 500մգ, բլիստերում (90/9x10/)», «Մետֆորմին Բլյուֆիշ, մետֆորմին (մետֆորմինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 1000մգ, բլիստերում (90/9x10/)» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

8. Հիմք ընդունելով «Ռեկիտ Բենկիզեր Հեյրքեր» ԲԲ ընկերության, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի ապրիլի 17-ի թիվ 0101052415 և ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 011 գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 4-ի թիվ 1069-Ա հրամանով անվավեր են ճանաչվել Միացյալ Թագավորության « Ռեկիտ Բենկիզեր ՀելթՔեյր (ՄԹ) ՍՊԸ, Վելքրոֆտ Հաուս, Վելքրոֆտ Ռոադ, Սլոուգ, Բերկշիր, ՍԼ1 4ԱՔ - բաց թողնման հսկող (դեղաձևն արտադրող, փաթեթավորող - Ռեկիտ Բենկիզեր ՀելթՔեյր Ինտերնեյշընլ Լիմիտեդ, Նոթինգեմ սայտ, Թանե Ռոադ, Նոթինգեմ, Նոթինգեմշիր, ՆԳ90 2ԴԲ, Միացյալ Թագավորություն)» դեղագործական ընկերության արտադրության «Նուրոֆեն Էքսպրես, իբուպրոֆեն (իբուպրոֆեն լիզինատ), դեղահատեր թաղանթապատ, 200մգ, բլիստերում (6/1x6/, 12/1x12/, 12/2x6/, 24/2x12/)» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Նշենք, որ հիշյալ դեղերի գրանցումն ավավեր է ճանաչվել մարկետինգային նկատառումներից ելնելով:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը