Լրահոս

06.05.2015 21:54


«Վոլկսվագեն»–ն ու «Մերսեդես»–ն արգելափակվել են ցեխակույտում

«Վոլկսվագեն»–ն ու «Մերսեդես»–ն արգելափակվել են ցեխակույտում

Մայիսի 6-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Պլոտ» կոչվող լճափի մոտակայքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Ս.-ին պատկանող «Ֆոլքվագեն» մակնիշի 13ՕՕ377 պետհամարանիշով ավտոմեքենան:

***
Մայիսի 6-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ զորամասի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ – փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Ի.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34CD744 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը