Ադրբեջանական դատարանն ընդդիմադիր կուսակցության փոխնախագահին դատապարտել է 6.5 տարվա ազատազրկման
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի ծանր հանցանքներ քննող դատարանն այսօր կայացրել է «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ֆարաջ Քերիմլիի դատավճիռը:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ՔՕ 234.4.3 հոդվածը (խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառում) խախտելու մեջ, և նրան դատապարտել է 6.5 տարվա ազատազրկման:
Քերիմլին հրաժարվել է եզրափակիչ խոսքից, հայտարարել է, որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը դատարանում, ուր ոտնահարվում են օրենքները: Ավելի վաղ դատախազը պահանջել էր Քերիմլիին դատապարտել 7.5 տարվա ազատազրկման:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։