Լրահոս

30.10.2009 14:03

Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Սուրենյանցն իրար դե՞մ են պայքարելու

Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Սուրենյանցն իրար դե՞մ են պայքարելու

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ՝ թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի թեկնածության հնարավոր առաջադրման վերաբերյալ։ Այս մասին «Հայացք» մամուլի ակումբում տեղեկացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Այս կապակցությամբ այսօր ժամը 16։00-ին ՀԱԿ-ի գրասենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս։

Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել է նաև ՀԱԿ-ին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։ Ա. Մուսինյանը նշել է նաև, որ Ս. Սուրենյանցի առաջադրման և նրան սատարելու վերաբերյալ հարցերը Կոնգրոսում չեն քննարկվել։

Ի դեպ, ընդամենը երեք օր առաջ «7օր»-ի հետ զրույցում Արման Մուսինյանը բոլորովին այլ բան էր ասում.

-Սուրեն Սուրենյանցը ո՛չ մեզ հետ է համաձայնեցրել, ո՛չ էլ Կոնգրեսում է նման հարց քննարկվել։ Քանի որ Կոնգրեսի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ապա դա հակասում է նաև Կոնգրեսի ռազմավարությանը,- Սուրեն Սուրենյանցի առաջադրվելու վերաբերյալ ասել էր Արման Մուսինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։