Աշխարհ

06.05.2015 22:44


Խորհրդավոր աղմուկ՝ 37,5 հազար մ բարձրության վրա (տեսանյութ)

Խորհրդավոր աղմուկ՝ 37,5 հազար մ բարձրության վրա (տեսանյութ)

Տարօրինակ հնչյուններ է հաջողվել գրանցել հատուկ սարքի շնորհիվ, որը ՆԱՍԱ-ի համար նախագծերից մեկի շրջանակներում ստեղծել է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի ասպիրանտ Դենիել Բաումանը։

«RT»-ի փոխանցմամբ՝ փորձի ժամանակ 37,5 հազար մ բարձրության վրա հելիումով լի փուչիկների օգնությամբ հատուկ խոսափողեր են բարձրացվել: Արդյունքում՝ սարքավորումները 20 Հց-ից ցածր հաճախականությամբ սուլոցներ և թշշոցներ են գրանցել:

Նշվում է, որ մարդու ականջի համար այդ ազդանշանները նկատելի չեն, իսկ հատուկ սարքավորման միջոցով ստացված հնչյուններն անհրաժեշտ է արագացնել, որպեսզի հնարավոր լինի լսել խորհրդավոր ձայները:

«Սա հիշեցնում է «Գաղտնի նյութեր» ֆիլմը: Ես ուղղակի ցնցված եմ նրանով, թե որքան ուժգին և բազմաձայն են այդ ազդանշանները», - ասել է Դ. Բաումանը:

Որոշ գիտնականներ ենթադրում են, որ դա կարող է լինել օվկիանոսի կամ ձգողական ալիքների, փոթորիկների, երկրաշարժերի և բնության այլ երևույթների ձայնը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ ձայների բնույթն այդպես էլ չի հաջողվել պարզել՝ Բաումանը պնդում է, որ փորձը կարելի է բավական հաջողված համարել, քանի որ 50 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ ստրատոսֆերայում ակուստիկ ձայնագրություն է իրականացվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը