Մայիսի 6-ին, ժամը 12.09-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34NV813 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1949թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին կայանված «Զիլ» մակնիշի 43LS588 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ` Ռ. Օ., ծնվ. 1960թ.): «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՃՏՊ Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի մոտ
Մայիսի 6-ին, ժամը 12.09-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34NV813 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1949թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին կայանված «Զիլ» մակնիշի 43LS588 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ` Ռ. Օ., ծնվ. 1960թ.):
«Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: