Նշանադրության մատանին հետ տալ պատրաստվող աղջկան ընկերն առևանգել և բռնաբարել է
Նշանածին առևանգելու և նրան բռնաբարելու համար 32-ամյա Արտուշը ընկերների հետ հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
«Փաստինֆո»–ն հայտնում է, որ ըստ մեղադրանքի՝ Արտուշը, տեղեկանալով, որ իր նշանածն իր հետ հարաբերությունները դադարեցնելու և նշանադրության մատանին վերադարձնելու մտադրություն ունի, իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով հանդիպելու և զրուցելու պատրվակով վերջինիս հրավիրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան, ապա քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայք, որտեղից իր գործընկերներ Ղազարի և Լևոնի հետ, նախնական համաձայնությամբ, աղջկան տուն ուղեկցելու պատրվակով, խաբեությամբ նստեցրել են «Մերսեդես Ց 180» ավտոմեքենան, ապա նաև, բռնության գործադրմամբ, առևանգել են:
Աղջկան տեղափոխել են Գավառ քաղաք, ապա վերադարձել են Երևան, որից հետո էլ հենց Արտուշի բնակարանում վերջինս, բռնության գործադրմամբ, բռնաբարել է նրան:
Լևոնին և Ղազարին ևս մեղադրանք է առաջադրվել իրենց ընկերոջ նշանածին բռնությամբ գործադրմամբ առևանգելու և վերջինիս կամքին հակառակ այլ վայր տեղափոխելու համար:
Նշանադրության մատանին հետ տալ պատրաստվող աղջկան ընկերն առևանգել և բռնաբարել է