Աշխարհ

06.05.2015 19:35


Տնօրենն աշխատանքից ազատման դիմումը գրել է տորթի վրա (լուսանկար)

Տնօրենն աշխատանքից ազատման դիմումը գրել է տորթի վրա (լուսանկար)

ԱՄՆ–ում «KOLD TV» հեռուստաընկերության հեռարձակման տնօրեն Մարկ Հերմանն աշխատանքից ազատման դիմումը գրել է տորթի վրա։ «New York Daily News»–ը հայտնում է, որ Արիզոնայի 28-ամյա բնակիչը, ով նոր աշխատանքի համար տեղափոխվում է այլ քաղաք, այդպիսով որոշել է մեղմել իր գործընկերների տխրությունը։ «KOLD TV»–ում Հերմանն աշխատել է 4 տարի։

«Իմ ընկերները և ես իրոք միասնական թիմ ենք։ Կարծում եմ՝ տորթը մեր բաժանումն ավելի քիչ տխուր կդարձնի»,–ասել է Հերմանը։

Նշվում է, որ նրա գործընկերներն իրոք տխրել են, բայց ախորժաբեր տորթից չեն հրաժարվել։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը