Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում «Բարսելոնա»-ն տանը կհանդիպի «Բավարիա»-ի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն տպավորիչ և արդյունավետ խաղ է ցույց տալիս, և անցյալ շաբաթ «Հեթաֆե»-ի և «Կորդովա»-ի հետ խաղերում հաղթել է 14-0 ընդհանուր հաշվով: «Բարսելոնա»-ի գլխավոր զենքն է Մեսսի-Նեյմար-Սուարես հարձակվող եռյակը, որը մրցաշարում 77 և Չեմպիոնների լիգայում 20 գոլ է խփել:
Ռոբբենի, Ռիբերի և Ալաբայի բացակայության պայմաններում «Բավարիա»-ն, Գվարդիոլայի գլխավորությամբ (ով «Բարսելոնա»-ին երկու անգամ հաղթանակի է հասցրել Չեմպիոնների լիգայում), կփորձի դիմադրել կատալոնացիների գրոհային հարձակմանը, և Մյունխենում կայանալիք պատասխան հանդիպումից առաջ հարմարավետ հաշիվ ապահովել: Այդ գործում «Բավարիա»-ին կօգնեն վնասվածքներից հետո վերականգնված Շվայնշթայգերն ու Հավի Մարտինեսը: Լեհ հարձակվող Լևանդովսկին, ամենայն հավանականությամբ, կխաղա հատուկ դիմակով, քանի որ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում դորտմունդյան «Բորուսիա»-ի հետ հանդիպման ժամանակ քթի կոտրվածք և ուղեղի ցնցում է ստացել:
ՉԼ կիսաեզրափակիչ. «Բարսելոնա»-«Բավարիա»

Հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամով 22:45-ին։
7or.am