Լավրով. «ԵՄ-ԵՏՄ մերձեցման համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները»
Մոսկվան հույս ունի, որ Եվրամիության անդամ երկրները հստակ քայլեր կձեռնարկեն ԵՏՄ-ի գործադիր մարմինների հետ ուղիղ աշխատանքային կապեր հաստատելու ուղղությամբ։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է գերմանական «Handelsblatt» թերթի հետ զրույցում:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի եվրոպացի, այդ թվում՝ գերմանացի գործընկերների համար ավելի ընդունելի է դառնում եվրոպական աշխարհամասում ինգեգրման գործընթացների ներդաշնակման գաղափարը։
«Խոսքը ԵՏՄ և ԵՄ միջև ուղիղ երկխոսության հաստատման մասին է՝ որպես առաջին քայլ։ Մեր կողմից մենք ամբողջությամբ աջակցում ենք այս տրամադրվածությանը, և այս աշխատանքը դիտարկվում է որպես կարևորագույն հիմք՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական և հումանիտար միջավայր ստեղծելու համար, որը հիմնված կլինի հավասար և անբաժանելի անվտանգության և լայն համագործակցության վրա», - ասել է ՌԴ արտգործնախարարը:
Ըստ Լավրովի՝ ԵՄ-ԵՏՄ մերձեցման համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, այդ թվում՝ տնտեսությունների փոխլրացման բարձր մակարդակն ու հավատարմությունն առևտրի միասնական սկզբունքներին: ՌԴ արտգործնախարարի կարծիքով նման մոտեցումները նաև դրական ազդեցություն կթողնեն ռուս-գերմանական հարաբերությունների վրա, քանի որ Գերմանիան հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր առևտրաներդրումային գործընկերներից մեկը:

7or.am