Լրահոս

30.10.2009 13:05

Է. Նալբանդյան. «Երկու կողմերը պարտավորվել են որքան հնարավոր է շուտ վավերացնել արձանագրությունները»

Է. Նալբանդյան. «Երկու կողմերը պարտավորվել են որքան հնարավոր է շուտ վավերացնել արձանագրությունները»

-Ուզում եմ նշել, որ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո իմ գործընկերներից մեկը հայտարարել է, որ գլխավոր հայտարարությունը գտնվում է ստորագրված արձանագրություններում, մնացած բոլոր մեկնաբանություններն ու հայտարարությունները երկրորդական բնույթ են կրում։ Ես ամբողջությամբ կիսում եմ այդ տեսակետը, որովհետև կան համաձայնություններ, որոնք արտացոլված են Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում, որտեղ ոչ մի նախապայման չկա,- թուրք պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայկական կողմը բազմիցս նշում է, որ թուրք պաշտոնյաների հայտարարությունները այն մասին, թե արձանագրություների վավերացումը կապված է Ղարաբաղի հարցի հետ, ներքին օգտագործման համար են, և այդ հարցերն իրար հետ կապ չունեն։ Որտե՞ղ են Հայաստանի իշխանությունների երաշխիքները, որ Ձեր պնդումները ևս ներքին սպառման համար չեն արվում» լրագրողի հարցին պատասխանելով՝ Է. Նալբանդյանը նշել է, որ դրանք պնդումներ չեն, այլ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը  և պաշտոնական հայտարարությունը.

-Ոչ միայն Հայաստանն է ասում, որ դրանք կապված չեն։ Եռանախագահող երկրներն այդ մասին բազմիցս հայտարարություններ են արել, և երբ վերջերս եռանախագահողները Հայաստանում էին, ևս մեկ անգամ ասացին, որ որևէ ձևով կապված չէ և չի կարող լինել։ Այսինքն, դրանք միայն Հայաստանի հայտարարությունները չեն, որ ներքին սպառման համար արված լինեն, այլ նաև միջազգային հանրության դիրքորոշումն է, և դա ցույց է տալիս, որ իսկապես կապված չեն և չեն կարող լինել։

Սակայն հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է. «Կարևոր եմ համարում նշել, որ վավերցումը մեծապես կապված է տարածաշրջանային համապատասխան քաղաքական զարգացումների մթնոլորտից»։ Լրագրողի այն ճշտմանը, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է նրանից, թե որքան առաջընթաց կարձանագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման՝ քաղաքական որոշումների հարցում, Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է.  «Մենք չենք ուզում, որ արձանագրությունների հաստատումը մերժվի խորհրդարանի կողմից, սակայն խորհրդարանի «այո»-ն ստանալու համար պետք է համապատասխան մթոնոլորտը ապահովենք»։

«Ալ-Ջազիրա»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե, փաստորեն, խորհրդարանը դրական չի արձագանքի, եթե դրական փոփոխություններ չնկատվեն, Դովութօղլուն «այո» է պատասխանել։

Նշենք նաև, որ «Ալ-Ջազիրա»-ն այն մակարդակի հեռուստատեսությունը չէ, որտեղ կարող են հայտարարույթուններ արվել միայն «ներքին սպառման» համար։

Ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացմանը, Է. Նալբանդյանը նշել է, որ երկու կողմերը պարտավորվել են որքան հնարավոր է շուտ վավերացնել և կյանքի կոչել համաձայնությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։