Վիետնամն ԱԱԳ–ի մասին համաձայնագիր կստորագրի ԵՏՄ–ի հետ
Վիետնամի նախագահ Չիոնգ Թան Շանգը հայտարարել է մայիսի սկզբին ԵՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրության մասին։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, նախագահն ասել է «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վիետնամի առաջնորդի խոսքերով՝ այդ հարցում իր հետ համամիտ է նաև ՌԴ նախագահ Վլ. Պուտինը։
Նախարարություններին և այդ հարցով հետաքրքրված գերատեսչություններին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել համապատասխան բանակցությունները։
«Հավանաբար, մենք կստորագրենք այդ համաձայնագիրը մայիսին, երբ ես Մոսկվա կժամանեմ Հաղթանակի 70–ամյակի կապակցությամբ։ Լիահույս եմ, որ այդ համաձայնագրի ստորագրությունն արդյունավետ կլինի, և կամրապնդի բարեկամությունն ինչպես Վիետնամի և Ռուսաստանի միջև, այնպես էլ ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ»,–ասել է նախագահը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ Վիետնամը համաձայնագիր է ստորագրել Հարավային Կորեայի հետ։

7or.am