Աշխարհ

06.05.2015 09:34


Սարկոզին առաջարկել է փոխել իր կուսակցության անունը

Սարկոզին առաջարկել է փոխել իր կուսակցության անունը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին անհրաժեշտ է համարում փոխել իր գլխավորած «Միություն՝ հանուն ազգային շարժման» կուսակցության անունը։ «Le Figaro»–ն գրում է, որ, Սարկոզիի կարծիքով, կուսակցությունը պետք է կոչվի «Հանրապետականներ» («Les Republicains»)։

Այս հարցը կընդգրկվի կուսակցության՝ մայիսի 30–ին կայանալիք համագումարի օրակարգ։

Քաղխորհրդի անդամների մեծամասնությունը համակարծիք է Սարկոզիի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը